Լրագրողը ջուրը լցնում է պատգամավոր Ագնեսա Խամոյանի վրա (Տեսանյութ)

Լրագրողը ջուրը լցնում է պատգամավոր Ագնեսա Խամոյանի վրա (Տեսանյութ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Իշխանության ամենամեծ փայատեր Խաչատուր Սուքիասյանը (Նիկո՛լ, ի դեպ, մտածելու բան ունես՝ ուր նստում, ասում է՝ 41 պատգամավոր ունի ՔՊ-ում ու հաջորդ վարչապետն ինքն է) մտահոգված իշխանություն ու կապիտալ կորցնելու մտքից, ընդդիմության հանրահավաքներին մի սադրիչ-«լրագրող» աղջնակի է միշտ գործուղում։

glass.corpsun.ru

Այսօր, ինձ հետ հարցազրույցի ժամանակ, հավանաբար հասկանալով, որ առաջադրանքը չի ստացվում, ակնհայտորեն հուզվեց, վատ հոգեվիճակի մեջ ընկավ, ու և երբ սիրալիր նրան առաջարկեցի ջուր խմել, այն լցրեց վրաս։

Երբ նորից փորձեցի հանգստացնել, հայտարարեց, որ ինքը միայն «Սիլ» (պատկանում է Խաչատուր Սուքիասյանին) է խմում։ Լավ չեք աշխատում, լավ չեք աշխատում»։

Տեսանյութը ստորև

Video Player