Սոցցանցերում առաջարկում են Արմեն Գրիգորյանին տանել Շիրակի կալանավայրերից մեկը

Ձերբակալության առիթ է դարձել Արմեն Գրիգորյանի հայտնի հարցազրույցը, որում նա վիրավորում էր Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակիչների ազգային արժանապատվությունը։

Եվ ահա քաղաքացիները բացի ԱԱԾ-ին ուղղված շնորհակալանքի խոսքերից, իրենց գրառումներում նաև առաջարկում են Արմեն Գրիգորյանին տեղափոխել Շիրակի մարզի կալանավայրերից մեկը, երևի, որ վերջինս համոզվի իր խոսքերի անարդարացի լինելու և շիրակցիների՝ բարի ու հյուրընկալ հայեր լինելու մեջ։