ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմում ոտքերը կորցրած Սարգիսը հաղթել է թուրքին և դարձել բազկամարտի Եվրոպայի չեմպիոն

44-օրյա պատերազմում երկու ոտքերը կորցրած արցախցի Սարգիս Հարությունյանը հաղթեց թուրք մարզիկին և դարձավ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն:

 

«Եզրափակչում նա հաղթեց թուրք մարզիկին։ Շնորհավորում եմ ուժի, կամքի ու հերոսության մարմնավորում հանդիսացող Սարգիսին փայլուն արդյունքի համար»,- ասված է Հյուսիսային Արցախ, Շահումյան, Գետաշեն ֆեյսբուքյան էջում։