Վերջնարդյունքում այդ զենքերն ուղղվեցին Հայաստանի և հայ ժողովրդի վրա. Փաշինյանը դժգոհեց

«Մենք երկար ժամանակ ասում էինք ՀԱՊԿ անդամ երկրներին, որ զենք չվաճառեն Հայաստանի համար ոչ բարեկամ պետությանը՝ Ադրբեջանին:

Վերջնարդյունքում այդ զենքերն ուղղվեցին Հայաստանի և հայ ժողովրդի վրա: Դա խնդիր է»,-այս մասին այսօր՝ մայիսի 16-ին,

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հոբելյանական գագաթնաժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքները 44-օրյա պատերազմի ժամանակ և պատերազմից հետո, այդքան էլ չուրախացրեցին հայ ժողովորդին:

«Բայց ես ցանկանում եմ ընդգծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերն՝ ուղղված պատերազմի դադարեցմանը: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ մենք հետևողական ենք նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրին և 2021 թվականի նոյեմբերի 26-ի և դեկտեմբերի 11-ի համաձայնագրերին:

Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր պատրաստ է երկարատև համագործակցության, և համարում ենք, որ ՀԱՊԿ-ը կարևոր դերակատարոմ ունի տարածաշրջանում հակամարտության կարգավորման և կայունացման հարցում: Մենք դրական ենք տրամադրված՝ աջակցել ՀԱՊԿ-ին և նրա ծրագրերին»,-ընդգծել է Փաշինյանը: