Հայտնի է՝ երբ կհանվի մեքենայով ՀՀ-ից ՌԴ մեկնելու արգելքը

Հայտնի է՝ երբ կհանվի մեքենայով ՀՀ-ից ՌԴ մեկնելու արգելքը

Մայիսի 16-ից կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները կհանվեն, և հնարավոր կլինի և՛ ավտոճանապարհներով երթևեկել, և՛ ինքնաթիռներով. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հիմա օպերատիվ շտաբը նման որոշում է կայացրել՝ մայիսի 16-ից բոլորը կհանվեն և հնարավոր կլինի և՛ ավտոճանապարհներով երթևեկել, և՛ ինքնաթիռներով:

Այսինքն, բոլոր այս հարցերը, որոնք իսկապես մեր երկրների միջև շփումները հետաձգում էին, այսօր հանվում են»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

օդանավակայան

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքացիների համար կվերացվեն Ռուսաստան մուտքի սահմանափակումները։