Կեցցեն մեր աղջիկները․ Ռոզա Լինի և Մալենայի ելույթները Եվրատեսիլ 2022-ի կիսաեզրափակչին

Երեկ Երևանի ժամանակով 23։00-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։

Կիսաեզրափակչին մասնակցող պետությունները 19-ն էին՝ Ալբանիան. Բուլղարիան, Ֆրանսիան, Դանիան,Հունաստանը, Ավստրիան, Խորվաթիան, Իսլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Նիդերլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Սլովենիան, Շվեյցարիան, Ուկրաինան և մեր երկիրը։

Կեցցեն մեր աղջիկները․ Ռոզա Լինի և Մալենայի ելույթները Եվրատեսիլ 2022-ի կիսաեզրափակչին

Մեր մասնակին՝ Ռոզա Լինին, բաժին էր հասել առաջին կիսաեզրափակիչ մրցութային մասի փակումն անել։ Նա ելույթ ունեցավ վերջին համարի ներքո։ Այս անգամ մեր մասնակցի օգտին կարող էին քվեարկել միայն այս կիսաեզրափակչում ներառված երկրներից։

Մեր պատվիրակը հրաշալի ելույթ ունեցավ իր Snap երգով և անցավ եզրափակիչ փուլ։

Կիսաեզրափակչին նաև ներկա էր «Մանկական Եվրատեսիլ 2021» թվականին՝ Հայաստանը ներկայացնող և հաղթող Մալենան։ Նա ելույթ ունենալով, ողջունեց բոլորից և նշեց, որ դեկտեմբերին սիրով սպասում է բոլորին Հայաստանում։

Կեցցեն մեր աղջիկները․ Ռոզա Լինի և Մալենայի ելույթները Եվրատեսիլ 2022-ի կիսաեզրափակչին

Հաղորդավարի այն հարցին, թե ինչ երեք բան կառանձնացնի Հայաստանի ու Երևանի մասին Մալենան նշել է համեղ սնունդը, բարի և հյուրասեր մարդկանց, ինչպես նաև հրաշագեղ վայրերը, որոնք կարող են տեսնել մեր երկրում:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 14–ին։ Դեռևս հայտնի չէ, թե մեր պատվիրակ Ռոզա Լին որ համար ներքո հանդես կգա։

Ռոզա Լինի և Մալենայի ելույթները կարող եք տեսնել ստորև ներկայացված տեսանյութերում։

Facebook Comments