Տեսեք՝ ինչ մեքենա է վարում երգիչ Սևակ Ամրոյանի կինը (լուսանկար, տեսանյութ)

Երգիչ Սևակ Ամրոյանն կինը՝ Քրիստինան, վերջին շրջանում բավական ակտիվ է ինստագրամյան հարթակում:

Նա ինստագրամյան իր էջի սթորի հատվածում ցույց է տվել իր մեքենան:
«Ավազոտ մեքենաս»,- լուսանկարին կից գրել է Քրիստինան:

Հավելենք, որ օրերս նա ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպել: Հետևորդներից մեկի այն հարցին, թե ինչ մասնագիտություն ունի, Քրիստինան նշել էր, որ դիվանագետ է:

Հարց ու պատասխանի ժամանակ պարզ էր դարձել նաև, որ Քրիստինան ունի նաև սեփական գեղեցկության սրահը, որի մասին նա երբեմն հիշատակումներ է անում սթորի հատվածում:

Հիշեցնենք, որ Սևակն ու Քրիստինան ամուսնացել են 2021 թվականի դեկտեմբերի 8-ին: Երգիչը կնոջը երգ էր նվիրել հարսանեկան խնջույքի ընթացքում՝ հուզելով նրան: Երգը ներկայացնում է զույգի սիրո պատմությունը:

Հայտնի է, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին:

Սակայն իր հարցազրույցներից մեկում Սևակը խոսել էր ապագա կնոջ մասին՝ նշելով, որ նա իր էներգետիկայով է գրավել իրեն:

Երգիչը խոստովանել էր, որ Քրիստինայի կողքին ինքն իրեն լիարժեք է զգում:
Նա նշել էր նաև, որ հենց երգն է միացրել իրենց.

«Ինքը շատ սիրում է, որ ես երգում եմ: Ի սկզբանե մեզ միացրել է աշուղական, ժողովրդական երգի հանդեպ սերն ու այդ խոսակցությունները: Ինքնէլ ինչ-որ շրջան երգել է՝ զուտ դասնթացների տեսքով»: