ՀՐԱՏԱՊ․Հայտնի պատգամավորի տղան ծեծի է ենթարկել ․․․․

Ապրիլի 2-ին ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և առանց որևէ պահանջ ներկայացնելու ծեծի են ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Վ. Ասատրյանին, ապա դիմել են փախուստի, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ գազալցակայանի տնօրեն Վ. Ասատրյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց: Ոստիկանությունը ունի նաև տեղեկություններ, որոնք ճշտվում են, որ տնօրենին ծեծի ենթարկողների մեջ շոշափվում է Ազգային ժողովի պատգամավորներից մեկի որդու անունը, ով նաև հիմնական դերակատարներից է եղել և նա է մետաղական ձողով հարվածել գազալցակայանի տնօրենին: