Թքած ունեմ՝ ինչպես են տեսնում ինձ ուրիշները. կիսամերկ լուսանկարներով ու տեսանյութերով հայտնի Լյուսիի հայտարարությունը

Սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանն ինստագրամյան իր էջի սթորի հատվածում ռուսերենով գրառում է հրապարակել, ըստ որի՝ ինքը թքած ունի, թե ինչպես է ինքը ուրիշների աչքին երևում:

«Ես եմ, բարի լույս»,- լուսանկարին կից գրել է Լյուսին:

Նշենք, որ մոդելը մշտապես աչքի է ընկնում իր կիսամերկ ու սեքսուալ լուսանկարներով ու համարձակ տեսանյութերով:

Հավելենք, որ ժամանակին Լյուսին նշում էր, որ նույնիսկ մոր հետ է խնդիրներ ունեցել իր համարձակ ու կիսամերկ լուսանկարների պատճառով, սակայն նախընտրել է մորը սոցիալական ցանցերում սև ցուցակ գցել, որպեսզի չտեսնի իր հրապարակումները:

«Մայրս շատ ծանր էր տանում, որ քննադատում են, բայց հասկանում էր՝ լուսանկարների մեջ ոչ մի վատ բան չկա:

Հայրս ևս ընդունում է իմ տեսակը, իմ բաց լուսանկարների համար երբեք չի ամաչել:

Երբեք հայ իրականության մի մաս չեմ եղել, 15 տարեկանից աշխատել եմ, թեև իմ հասակակիցները չէին աշխատում:

Ունեմ իմ կյանքը, որն ինձ տրված է մեկ անգամ, անգամ մեկ գրամ չեմ մտահոգվել քննադատություններից:

Ապրում եմ իմ համեստ կյանքով, ժամանակ առ ժամանակ ճամփորդում եմ, ուրախանում, չեմ պատրաստվում ոչ մի վայրկյան վատնել ուրիշների կարծիքների մասին մտածելու համար»,- իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է Լյուսին: