Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը վերջին տարիներին աչքի ընկավ իր ոճային փոփոխությամբ:Ժամանակին շատ քննարկվեց Նազիկի՝ երկար վարսերից հրաժարվելը։ Այն ժամանակ նա ասել էր, որ հոգնել էր երկար սանրվածքից և փոփոխություն արել առանց տատանվելու։
Վերջին շրջանում Նազիկը բավականին ակտիվ է Ինստագրամում։ Նա նոր լուսանկարներ է հրապարակել իր հանգստից: Նշենք, որ նա իր հանգիստն է վայելում Հավային կղզիներում:
Հավելենք, որ Նազիկը հիմա սպորտով ակտիվ չի զբաղվում: Նա ասավանդում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնում:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Նազիկը խոստովանել էր, որ սպորտից հեռանալն իր համար շատ դժվար է եղել:
«4 տարեկանից սկսած` սպորտն իմ կյանքն է եղել, այդ ամենը հոգեբանորեն հաղթահարելը շատ դժվար է, սակայն ես իրատես եմ, զգացմունքներին շատ չեմ տրվում:
Բնականաբար, դժվար է, քանի որ կարելի է ասել, որ սպորտն իմ կյանքն է եղել, իսկ հիմա թողնում եմ սպորտը` այն շատ սիրելով:
Բայց նորմալ եմ դրան վերաբերում, քանի որ սպորտն այնպիսի ապրելակերպ է, որ գալիս է մի տարիք, երբ պետք է թողնես այն»,- անկեղծացել է Նազիկը:
Նշենք նաև որ Նազիկ Ավդալյանն ամուսնացել է 2012 թվականին և ունի որդի` 8 ամյա Վաչեն: