Ժողովուրդ, խի՞ եք տենց նայում, չի կարելի. ի՞նչ է պատահել Անի Խաչիկյանի դեմքին, ինչու՞ է դերասանուհին զայրացել (տեսանյութ)

Դերասանուհի Անի Խաչիկյանը զայրացած է: Այս մասին տեղեկանում ենք նրա ինստագրամյան էջից: Նա սթորի հատվածում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով իր վրդովմունքի պատճառի մասին:

«Ես մեղք չունեմ, որ կոմպլեքս չունեմ ու էս դեմքով դուրս եմ եկել դրսում ման եմ գալիս: Խի՞ եք տենց նայում, ժողովուրդ, ի՞նչ ա եղել, իմ դեմքի էս այտուցվածությունը 2-3 օրից կանցնի, բա էն մարդիկ, ովքեր մաշկի երկարաժամկետ խնդիր ունեն, հիվանդություններ ունեն, իրավունք չունե՞ն դրսում էդ դեմքով քայլելու, ի՞նչ ձև եք նայում, չի կարելի»: