«Հարգելի՛ ծնողներ, ևս մեկ անգամ եղե՛ք իրազեկված».Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ ծնողներ, ևս մեկ անգամ եղե՛ք իրազեկված։ Նկարում պատկերված 12-ամյա փոքրիկի մոտ պարզ ատամնացավից առաջացած բարդություն է: Օրեր շարունակ ընդունել են ոչ արդյունավետ դեղամիջոցներ, սակայն… Նման դեպքերը խիստ վտանգավոր են և լի կյանքին վտանգ ներկայացնող մի շարք բարդություններով։

Եղե՛ք զգոն, նույնիսկ պարզ ատամնացավի դեպքում անհապաղ դիմել մանկական ստոմատոլոգի, բացառել ցավազրկողների անհիմն երկարատև օգտագործումը։ Բարեբախտաբար փոքրիկը բարեհաջող վիրահատվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայում: Գտնվում է հետվիրահատական բուժման փուլում, կյանքին վտանգ չի սպառնում»:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ