Դերասան Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը՝ սննդաբան Լիլիթ Բասյանը, ինստագրամյան իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր նիհարում են իր առաջարկած սննդակարգով:
«Ինձ մոտ հիստերիա է: Ինձ թվում է՝ սա երազ է: 11 երկրների 602 հաճախորդ նիհարում է ինձ հետ»,- տեսանյութին կից գրել է Լիլիթը:
Հավելենք, որ Լիլիթը ժամանակին նույնպես ավելորդ քաշի խնդիր է ունեցել:
Նրան հաջողվել է տարիների ընթացքում նիհարել մոտ 50 կգ:
Նշենք, որ Ալեքսանդր Բաբասյանից ամուսնալուծվելուց հետո սննդաբանի անձնական կյանքը նույնպես դարձել է հանրությանը հետաքրքրող թեմաներից մեկը:
Լիլիթն ընտրյալ ունի, ում հետ պատրաստվում է ամուսնանալ:
Լիլիթը մշտապես նրան կիսով չափ է ցույց տալիս՝ չբացահայտելով նրա ով լինելը:
Հիշեցնենք, որ վերջերս իր հարցազրույցներից մեկում սննդաբանը պատմել էր սիրելիի մասին՝ նշելով, որ նա երբեւէ ամուսնացած չի եղել եւ երեխաներ չունի: Լիլիթի խոսքով՝ ինքը չէր կարող համակերպվել այդ փաստի հետ:
Սննդաբանը պատմել է նաև, որ սիրելիի ընտանիքը շատ ջերմ է ընդունել իրեն, նրա ընտանիքի անդամներին սննդաբանը իր ընկերներն է համարում: