Զիպլայնից ցած ընկած տղամարդը մահացել է

Զիպլայնից ցած ընկած տղամարդը մահացել է

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գտնցվող «Երազ» այգուց մի տղամարդու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից վայր է ընկել:

Հիվանդանոցում վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: