Ում շքեղ հարսանիքին է մասնակցել Հայկ Սարգսյանի կինը և ինչ տեսքով է ներկայացել (լուսանկար, տեսանյութ)

Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի կինը՝ Օլյա Հայրապետյանը, բավական ակտիվ է ինստագրամյան էջում:

Նա հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում՝ ցույց տալով իր ժամանցը:

Օլյան ինստագրամյան իր էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ նա այսօր մասնակցում է հարսանիքին:

Օլյայի հրապարակած կադրերից երևում է, որ հարսնացուն նրա մտերիմներից է:

 

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի ու Օլյա Հայրապետյանի հարսանիքը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 25-ին:

Այն օրեր շարունակ համացանցի թիվ մեկ քննարկման թեման էր:

Հավելենք նաև, որ Օլյան հայտնի գործարարներ Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհի է: