Աննա Թովմասյանը ցույց է տվել իր մայրիկին ու սկեսուրին (լուսանկար, տեսանյութ)

Երգիչ Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, երեկ՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ լուսանկարներ էր հրապարակել իր ու Արամեի մայրիկների լուսանկարները՝ շնորհավորելով նրանց Ապրիլի 7-ը:

Հիշեցնենք, որ Արամեն և Աննան ամուսնացած են 2012 թվականից:

4 տարի ամուսնացած լինելուց հետո նրանք Սաղմոսավանքում պսակադրվեցին:

Արամեն երազ էր տեսել, որ երբ եկեղեցում պսակադրվեն, երեխա կունենան:

Երազն իրականացել էր, պսակադրոթյունից մեկ ամիս անց Աննան իմացել էր, որ երեխայի է սպասում:


Զույգի երկրորդ երեխան ծնվել է 2019 թվականին:

Որդի ունենալն ու նրան իր հանգուցյալ հոր հիշատակին անվանակոչելն Արամեի վաղեմի երազանքն էր:

Արամեն ու Աննան նախկինում ցույց չէին տալիս երեխաների դեմքը, սակայն երգչի նոր՝ «Ես ու դու» տեսահոլովակում զույգն առաջին անգամ ցույց տվեց նրանց: