Ողբերգություն Զառա Արամյանի ընտանիքում․ նա գրառում է կատարել

Զառա Արամյանը մշտապես փայլել է իր գեղեցիկ և օրինակելի ընտանիքով։ Թեպետ դերասանուհին երկար ժամանակ ընտանեկան դրվագներ չէր ներկայացնում, սակայն նրա մտերիմները մշտապես փաստում էին, որ Զառան իր իմաստնությամբ, բարությամբ կարողացել է ստեղծել ընտանիք, որը միշտ փայլում է։

Վերջին շրջանում դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը չի խուսափում ընտանեկան դրվագներ հանրայնացնել և խոսել ընտանիքի և նրանց հարաբերությունների մասին։

Այս անգամ, սակայն, ցավոք սրտի, հաղորդավարուհին տխուր հրաարակմամբ է հանդես եկել։ Նա հայտնել է, որ կյանքից հեռացել է ամուսնու քույրը։ Զառայի գրառման մեջ արծարծված է տխրություն, վիշտ։

Դերասանուհին ներկայացնելով ամուսնու քրոջը՝ նշում է, որ նա ջերմությամբ ու նրբագեղությամբ էր պարուրում բոլոր հարազատներին։

Զառա Արամյանը մասնավորապես գրել է․ «Ամուսնուս՝ Արտաշեսի ավագ քույրը իր տեսակով, կեցվածքով, նրբագեղությամբ ու ջերմությամբ պարուրում էր բոլորին… Սիրելի Մարինե, հիշատակդ վառ։ Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։