Մարիուպոլում Ուկրաինայի ԶՈՒ-ի հրետակոծության հետեւանքով խոցվել է հայկական ընտանիքին պատկանող տունը, սպանել երեք երեխաների մորը, երեք երեխաների գտնվելու վայրը հայտնի չէ (տեսանյութ)

Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից արձակված արկը Մարիուպոլում ընկել է հայկական ընտանիքին պատկանող տան վրա, որի հետեւանքով երեք երեխաների մայրն ու նրա քույրը մահացել են։

Դեպքի մասին պատմել է ամուսինը՝ Հրանտ Ավագյանը, որը ՀՀ քաղաքացի է, բայց արդեն 6 տարի է, ինչ ապրում է Ուկրաինայում։ Կինը եւս ազգությամբ հայ էր, բայց Ուկրաինայի քաղաքացի։ Դեպքի ժամանակ նա քրոջ հետ իրերն է հավաքելիս եղել, երբ արկն ընկել է, ինքը՝ ամուսինը, բակում ուտելիք էր պատրաստում: Ասում է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է հատուկ նշանառությամբ նրանց վրա, հավանաբար՝ թիրախավորելով խարույկի ծուխը:

Ամուսիններն ունեին երեք երեխա, որոնցից ամենափոքրը երկու տարեկան է ու տեսախցիկի առաջ Հ.Ավագյանը հրապարակել է նրանց անունները՝ նշելով, որ այս պահին չգիտի նրանց գտնվելու վայրը։

Երկրորդ արկի ընկնելուց հետո տղամարդը որդուն հրահանգել է հեռանալ տարածքից, իսկ ինքը բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել եւ անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։