Պատերազմը բոլորիս հոգում խորը ու անբուժելի վերք է թողել. կորուստ, որ այլևս երբեք ոչինչ չի մեղմի: Բայց նույնիսկ այդ ցավի ու վշտի միջից պիտի կարողանանք նայել դեպի լույսը, իսկ այդ լույսը մեր տղերքն ենք, ովքեր զոհվեցին, որ մեզ կյանք տան: Ուզում ենք, որ մեր նվիրյալներից ևս մեկին ճանաչեք. Հակոբ Արթուրի Քարտաշյան: