Մոսկվա-Երևան միակողմանի ավիատոմսի գինն է». Ա. Մղդեսյան

Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոսկվա-Երևան միակողմանի ավիատոմսի գինն է, որն ամբողջությամբ «համահունչ» է Հայաստանում զբոսաշրջությունը «զարգացնելու» և «հայրենադարձություն» «իրականացնելու» կառավարության ծրագրերի հետ։
Իսկ եթե լուրջ, ապա էս գների վրա վերահսկողություն չկա՞, էդ ինքնաթիռները կերոսինի փոխարեն, ոսկի են վառո՞ւմ, թե՞ պահն եկել է, պետք է պատերազմից, մարդկային դժբախտություններից սենց օգտվել։
Թե բա եկեք Հայաստան, ձեր բիզնեսը տեղափոխեք Հայաստան։
Կառավարությունը, կարծեմ, ազգային ավիափոխադրող էր ստեղծում։ Հիմա էն պահն է, որ էդ փոխադրողին պետք է արագացված կարգով մտցնել շուկա ու խելքին մոտ գներով իրականացնել թռիչքներ»: