ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պուտինը ներխուժել է Ռուսաստան». Բայդենն այս անգամ էլ շփոթում է Ռուսաստանն ու Ուկրաինան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս-ուկրաինական զինված կոնֆլիկտի վերաբերյալ հարցազրույցում շփոթել է Ռուսաստանն ու Ուկրաինան և հայտարարել, թե «Վլադիմիր Պուտինը ներխուժել է Ռուսաստան»։

«Ի՞նչ է կատարվում միջազգային մակարդակով։ Ինչպես գիտեք, Պուտինը որոշել է ներխուժել Ռուսաստան։ Ինչպե՞ս ենք հասել դրան։ Նման բան չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,- հայտարարել է Բայդենը։

Նշենք, որ օրեր առաջ էլ Սպիտակ տան ղեկավարն իր ելույթում շփոթել էր ուկրաինացիներին և իրանցիներին՝ նշելով, որ «Պուտինը կարող է շրջապատել Կիևը տանկերով, բայց նա երբեք չի նվաճի իրանցիների սրտերն ու հոգիները»։