Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Սոնան (Սոնա Սարգսյանը), որը հայ հանդիսատեսի հիշողության մեջ մնացել է, որպես «Մեր բակի Սոնա», փոփոխել է իր արտաքին տեսքը։
Նա այն հայ հատնիներից է , ով իր արտաքին տեսքով երբեք էլ աչքի չի ընկել նիհարությամբ: Նա ժամանակ առ ժամանակ կարողացել է քաշ կորցնել, սակայն վերջերս երգչուհին զգալիորեն նիհարել է: Սոնան իր նիհարության մասին դեռ ոչինչ չի նշում: Հայտնի չէ, դա պլшստիկ վիրшհատության արդյունք է, թե դիետաների կամ մարզումների։
Սակայն նրա ինստագրամյան ալիքի հրապարակումներին հետևելով, կարելի է տեսնել, որ ակնհայտ նիհարությունը միակ փոփոխությունը չէ նրա արտաքին տեսքի մեջ։ Երգչուհին նաև մեծացրել է շուրթերը և արհեստական ծավալ հաղորդել դրանց։
Հավելենք նաև, որ Սոնան այն հայտնիներից է, ով չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին: Առաջին ամուսնության, ապա նաև ամուսնալուծության մասին Սոնան գրեթե չի խոսում: Վերջերս իր հարցազրույցում Սոնան խոստովանել է, որ ինքը մի օր պարզապես հասկացավ, որ առանց երաժշտության չի կարող։
Իր հարցազրույցներից մեկում խոսելով տղամարդկանց և իր նախընտրած տղամարդկային հատկանիշների մասին, երգչուհին նշել է, որ իր կողքի տղամարդը պետք է ընդունի իրեն այնպիսին, ինչպիսին կա:
Սոնայի կարծիքով` տղամարդն առաջին հերթին պետք է լինի պարկեշտ ու անկեղծ, առանձնանա իր դրական, մարդկային որակներով: Ունենա հումորի զգացում, իր բնավորությամբ լինի թեթև, չբամբասող, մի խոսքով` իսկական տղամարդուն վայել արժեքներով: