ՌԴ ՊՆ հայտնել է կորուստների մասին

ՌԴ ՊՆ հայտնել է կորուստների մասին

Արդեն մոտ յոթ օր Ուկրաինայում շարունակվող ռազմական հատուկ գործողության ընթացքում ռուսական կողմն ունեցել է 498 զոհ և 1597 վիրավոր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ն։

«Եվս մեկ անգամ ուզում ենք ընդգծել, որ հատուկ գործողության չեն մասնակցում ոչ ժամկետային զինծառայողները, ոչ էլ կուրսանտները»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ սրանք հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական կողմի հայտարարած առաջին պաշտոնական թվերն են։ Մինչ այդ ՊՆ-ն հայտնել էր, որ զոհեր ու վիրավորներ կան, բայց տվյալներ չէր հրապարակել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նաև ուկրաինական կողմի կորուստները։ Ըստ ՌԴ ՊՆ-ի` ուկրաինացի ազգայնականների և զինվորականների շրջանում մահացածների թիվը գերազանցում է 2870-ը, վիրավորների թիվը շուրջ 3700 է։