Տեսեք՝ ինչպես է Աստղիկ Ալեքսանյանի ամուսինը դիջեյություն անում (տեսանյութ)

Նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը, օրերս ինստագրամյան իր էջի սթորի հատվածում ամուսնու հետ զվարճալի լուսանկար էր հրապարակել:

Լուսանկարից երևում է, որ խնջույքի ժամանակ մի պահ Աստղիկի ամուսինը դիջեյություն է արել:

Հիշեցնենք, որ Աստղիկ Ալեքսանյանը ամուսնացել է 2017 թվականին:

Նրա ամուսինը՝ Դավիթը, Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Моя семья» ընկերության տնօրենի որդին է:

Զույգը 2 երեխա ունի:

Հավելենք, որ Աստղիկ Ալեքսանյանը ղեկավարում է «Ալեքս տեքստիլ» ընկերությունը։

Ես մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել այս գործը: Ինձ վստահել են ոչ միայն իմ ընտանիքի անդամները, այլ շատ ու շատ մարդիկ: Ես պարզապես իրավունք չունեմ նրանց հիասթափեցնելու:

Դա ինձ ավելի նպատակասլաց է դարձնում: Ընտանիքս ու ընկերներս են ոգևորում, օգնում: Ամեն մեծ ու փոքր ձեռքբերում ինձ անչափ ուրախացնում է: Դա ուժ է տալիս»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Աստղիկը: