Կտեղա Ձյուն, Սաստիկ Ցուրտ Կլինի. Հայաստանում Եղանակը Կցրտի Մինչև…

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 09-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից, 11-ին սպասվում են տեղումներ:

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 09-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերից, 11-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12, 12-13-ի գիշերը 5-6 աստիճանով: