Թեստավորումը Կլինի Անվճար, Ահա, Թե Որ Դեպքում․ Անահիտ Ավանեսյանի Հայտարարությունը

Կորո նավիր ուսի ախտանշան ունենալու դեպքում քաղաքացիները կարող են դիմել պոլիկլինիկա և անվճար թեստավորվել, ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան»-ից Արթուր Խաչատրյանի հարցին, թե ինքը վատ զգալով հանդերձ, մի քանի անգամ թեստը վճարովի է հանձնել:

Նախարարն արձագանքեց՝ ափսոս, որ պատգամավորը լավ տեղեկացված չի եղել, որ եթե ուներ ախտանշան, կարող էր դիմել պոլիկլինիկա և անվճար թեստավորվել: «Նորից տեղեկացնեմ, որ ախտանշան ունենալու պարագայում կարող եք մոտենալ պոլիկլինիկա և անվճար թեստավորվել՝ ինչպես դա արվել է կո րոնավի րուսի հենց առաջին դեպքերից սկսած»,- ասաց նախարարը: