Կջարդենք նրանց ատամները, ովքեր կփորձեն մեզանից բան «կրծել»․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ ժամանակ առ ժամանակ Ռուսաստանը բախվում է իրավիճակների, երբ իրենից ինչ-որ բան են ուզում «կրծել». փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Այսօր ելույթ ունենալով «Հաղթանակ» կազմկոմիտեի նիստում, Պուտինը նշել է, որ ոմանք համարձակություն ունեն հրապարակայնորեն խոսել այն մասին, որ Սիբիրի հարստությունները անարդարացիորեն պատկանում են միայն մեկ երկրի։

«Բոլորն ուզում են մեզ կծել կամ ինչ-որ բան մեզանից «կրծել»։ Բայց նրանք, ովքեր պատրաստվում են դա անել, պետք է իմանան, որ մենք կջարդենք նրանց ատամներն այնպես, որ նրանք այլեւս չեն կարողանա կծել», – նշել է ՌԴ նախագահը։

«Դա ակնհայտ է։ Եվ դրա գրավականը մեր զինված ուժերի զարգացումն է», – ասել է Պուտինը: