Արցախում անհետ կորած 20 ամյա աղջկան գտել են

Փետրվարի 15-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն էր դիմել մայրաքաղաքի բնակչուհի, 1963թ.ծնված Գ. Ա.-ն և հայտնել, որ փետրվարի 13-ին ժամը 12:00-ի սահմաններում, իր

 

դուստր 2000թ.ծնված Հ. Ա.-ն տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Փետրվարի 16-ին ժամը 20:00-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության և ԱՀ Ազգային անվտանգության ծառայության

ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հ. Ա.-ն հայտնաբերվել է

Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասից: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: