«Սիբիր» ավիաընկերության Երեւան-Մոսկվա համար 908 չվերթի ուղեւորների օդանավ նստեցման ժամանակ, ուղեւորներից մեկը
հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որեւէ պահանջ չի ներկայացրել։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ այդ մասին, տեղեկացման ուղեցույցի համաձայն,
անհապաղ տեղեկացվել է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը եւ ոստիկանությանը։