iPress.am-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա
լավագույնները» մրցույթը, որի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն ունեցող, ստեղծագործական
աշխատանք կատարող մանկավարժներին, տարածել նրանց մասնագիտական եւ մանկավարժական առաջավոր փորձը:
Մրցույթին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր:
Որպես խրախուսական նվեր՝ ԿԳՄՍ նախարարությունը հաղթողներին պարգեւատրել է շնորհակալագրերով եւ դյուրակիր
համակարգիչներով: