Դպրոցներն անցնում են հեռավար ուսուցմա՞ն

168.am–ի տեղեկություններով՝ կառավարությունը որոշում է կայացրել երկու շաբաթով փակել հանրակրթական դպրոցները, որին

կհաջորդի ևս մեկ շաբաթ՝ գարնանային արձակուրդների հաշվին։ Այսինքն՝ 3 շաբաթով կփակվեն հանրակրթական բոլոր

հաստատությունները, և դասընթացները կշարունակվեն օնլայն ռեժիմով։

168.am-ի հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ

հանրակրթական դպրոցներում հեռավար ուսուցման անցելը կախված է Առողջապահության նախարարության համապատասխան ցուցումներից։