Ով կшրnղ է փnխшրինել Օնիկ Գաuպшրյանին. շրջանшռվnւմ են անnւններ

Ով կարող է փոխարինել Օնիկ Գասպարյանին. շրջանառվում են անուններ

Factor.am-ի տեղեկություններով՝ այս պահին դիտարկվում է երկու անուն՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, որը ի դեպ, չէր միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին, և ՀՀ ՊՆ ռազմական վերահոսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանի թեկնածությունը:

Չնայած նախագահն առաջարկը դեռևս չի ստորագրել, այնուամենայնիվ, իշխող ուժն արդեն իսկ քննարկում է, թե ով է լինելու ԶՈՒ ԳՇ հաջորդ պետը:

Հավելենք, որ ըստ օրենքի, եթե նախագահը եռօրյա ժամկետում չի ներկայացնում վարչապետի առաջարկի շուրջ իր առարկությունները,

ապա Գասպարյանի աշխատանքից ազատումն ուժի մեջ է մտնում: