Կոչ ենք անում ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվել Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգներին

Ոստիկանության մի շարք գեներալներ հայտարարություն են տարածել. Պատ երազմից հետո երկրում

ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում: Մենք մեր

զորակցությունն ենք հայտնում բանակի հրամանատարական կազմին և միանում ենք հայրենիքի հանդեպ

մտահոգութունից ծնված հայտարարությանը: Կոչ ենք անում ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվել Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգներին և ուժ չկիրառել ժողովրդի դեմ:

Կոչ ենք անում հանրությանը չենթարկվել սադրանքների և ձեռնպահ մնալ պարտված իշխանությունների

կյանքը երկարաձգելուն ուղղված ցանկացած քայլից: Երկրում ստեղծված իրավիճակի միակ հանգուցալուծումը

իշխանությունների հրաժարականն է, կոչ ենք անում գործող իշխանություններին խաղաղ, անցնցում հեռանալ՝

ձեռնպահ մնալով երկրում իրավիճակն ապակայունացնելուց: