ԶՈւ գլխավոր շտաբը հանդես է եկել 2-րդ հայտարարությամբ

ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ-գնդապետ Սամվել

Ասատրյանը տարածել է ՀՀ Զի նված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը, որում նշվում է․


«ՀՀ Զի նված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի քսանհինգի առավոտյան տարածած

հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշ ման տակ։ Դա գեներալն

երի ու սպաների հստակ համոզմունքն է եւ

դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառ այել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ

ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»։ Այսօր՝ փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ

Գասպարյանի գլխավորությամբ պահանջել է վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը վարչապետ

Նիկոլ Փաշինյանը գնահատել է որպես ռազ մական հեղաշրջման փորձ։ Նա իր կողմնակիցների հրավիրել է

Հանրապետության Հրապարակ՝ նրանց հետ խոսելու համար։

Նա նշեց, որ երեկ ու այսօր որոշումներ է կայացրել պաշտոնից ազատել ինչպես Հայաստանի

Հանրապետության զի նված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալի, այնպես էլ պետին՝ Օնիկ

Գասպարյանին, որին հետևել է ԳՇ-ի հայտարարությունը։ «Այն ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որպես ռազ

մական հեղաշրջման փորձ։

Տեղի ունեցած ողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա և հարցերի ես ինքս կպատասխանեմ։

Եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք սրտի, մեր որոշ բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չենք

կարող խուսափել, քանի որ եթե ցանկանում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մեր մի

քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ, բայց մի քանի գեներալների դուր չի գալիս,

որ մենք կարող ենք իրենց ուղղված հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ։ Մենք պիտի իմանանք մի

շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ մար տական,

ռազ մական դրվագների հետ կապված, ինչ կապեր են եղել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատ երազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն՝ ձեր մար տերը տարեք, հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել»,-նշեց նա։