Այսօր ժամը 23-ին Բաղրամյան պողnտայում տեղի կnւնենա hամերգ

Ընդդիմությունն այսօր համերգ է նախաձեռնել Բաղրամյան պողոտայում։ Այն կմեկնարկի ժամը 23-ին՝ ԱԺ-ի դիմաց։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ»,- նշել են գեներալները՝ հավելելով, որ բանակը միշտ եղել է ժողովրդի կողքին։