«Բժիշկը նայում էր զինվորին, խաչшկնքվում ու шսում՝ կներես»

Բժիշկների հարազատներից մեծ մասը կռվի դաշտում էին և ամեն նոր վիրավորների հոսքի հետ մտածում էին՝

իրենց հարազատին էլ կարող է բերեն:Հիվանդանոցի լույսերն անջատած էինք աշխատում, մթության մեջ

 

լուսավորում էին մեր հեռախոսների փոքրիկ լույսերը:«Սովորաբար տղաների գրպաններում աղոթագիրք էր,

սիրելիի լուսանկարը, խաչ. շատ հուզիչ էր» 44 օր ապրել ենք հիվանդանոցում, քնում էինք միջանցքում՝

ներքնակների վրա, ով որտեղ կարողանում էր: Հիվանդանոցը մի քանի շենքից է, պոլիկնիկա տանող

ճանապարհն անցնում է միջանցքով, որն ամբողջությամբ ապակիներով է և սյուների վրա, այսինքն՝ մոտիկ

 

խփելու դեպքում փուլ կգար: Բավականին վտանգավոր էր հիվանդին տեղափոխել այդ ճանապարհով, բայց

այդպես, մոտավորապես, 10 օր աշխատել ենք: Լույսերն անջատում էինք և փորձում մաքսիմալ մթության մեջ

աշխատել:Պոլիկլինիկայի կողքին ծննդատուն էր, որի վրա էլ ընկել էր ԱԹՍ-ն: Առաջին հարկում էինք, այնքան

 

ուժեղ դղրդոց եկավ, և պատուհանները կոտրվեցին միանգամից: Հարվածի ժամանակ վիրավորներ էին բերում,

առաջին բուժօգնության աշխատակիցներն այդ ժամանակ սկսեցին արագ օգնություն ցուցաբերել, և ոչ ոք ապահով տեղ չտեղափոխվեց:

Վիրավորների մարմինների վրա թվեր էին գրած, որովհետև նրանք գիտակցություն չունեին, նրանց համարակալում էինք, որովհետև ոչ մի տվյալ չկար նրանցից: Սովորաբար բոլորի գրպաններում աղոթագիրք

էր, սիրելիների լուսանկաները, գումար, խաչ. շատ հուզիչ էր: Մեզ ասում էին՝ հեռախոսս զանգում է, վերցրու

մայրս է, ասա, որ լավ եմ: Հակառակն էլ էր լինում, զինվորի հեռախոսը զանգում էր, բայց նա զոհվել էր, չգիտեինք՝ ով պատասխաներ: