Զգոն եղե՛ք, զգուշացնում է Գագիկ Սուրենյանը.. ինչ է սպասվում բոլորիս այսօր գիշերվանից սկսած

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, սպասվում է ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք։

 

Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում պոռթկումները 25-30մ/վրկ, Երևանում 20-25մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ին աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝ Փետրվարի 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին՝ թաց ձյուն, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

 

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 16-ի ցերեկը, 21-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 17-20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ին՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:

 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 16-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-ին20-25, 17-ին 25-30մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ին աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։