Կիսակառույց հյուրանոցը փլուզվել է.

Ամերիկյան Նոր Օռլեան քաղաքում կառուցվող Hard Rock հյուրանոցի մի մասը փլուզվել է։ Այս մասին հաղորդում է DailyMail-ը։

 

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին Կանալ սթրիթում, որը քաղաքի կենտրոնը պայմանականորեն բաժանում է ամերիկյան և ֆրանսիական հատվածների։

Նախնական տվյալների համաձայն` շենքի փլուզման հետևանքով ավելի քան մեկ տասնյակ մարդ է տուժել։ Նրանց շտապ տեղափոխել են տեղի կլինիկաներից մեկը։

Ինչպես հայտնում են ԶԼՄ–ները, հյուրանոցը պետք է շահագործման հանձնեին հաջորդ գարնանը։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ և տեսաձայնագրություններ դեպքի վայրից։

Կադրերում երևում է, թե ինչպես է շինությունը փլվել հաշված վայրկյանների ընթացքում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։