110 հետցնցում, սպասվում են փոքր ու միջին ուժգնությամբ նոր ցնցումներ

Երեք օրում ավելի քան 110 հետցնցում, սպասվում են փոքր ու միջին ուժգնությամբ նոր ցնցումներ: Սեյսմիկ

 

պաշտպանություն տարածքային ծառայություն մասնագետ Հրաչյա Պետրոսյանը ներկայացրել է հետաքրքիր մանրամասներ:

 

Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակովժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է

հյուսիսային լայնության 40.52⁰ եւ արեւելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում): Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: