Խոշnր ու nղբերգшկան ավտnվթшրից մшhшgել է Ռուբեն Կարшպետյանը.

shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Infiniti մակնիշի 70 VO 008 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 36 ML 430 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Infiniti-ի միջից մեկ հոգի, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար

ծառայության հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, օպերատիվորեն դեպք վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական

գումարտակի 2-րդ դասակի ավագ տեսուչ Կորյուն Վարդանյանն ու տեսուչ Արայիկ Սարգսյանը: Մինչ դեպքի վայրում փորձում եին զննություն կատարել ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանն ու ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է

ստացվել, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Տեղում Nissa Tiida-ի վարորդ, 23 ամյա Արարատ Առաքելյանը ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է, որ նա սթափ է: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի

Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է

քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ճանապարհային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 26-ամյա Ռուբեն Կարապետյան էր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյո՞ք ինքն է վարել Infiniti-ն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: