ԱԻՆ-ը՝ սպասվող ուժեղ երկրաշարժի վերաբերյալ լուրերի մասին

Համացանցում շարունակվում է շրջանառվել այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի

 

Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ

տեղեկատվությունը:

«Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին:

 

 

 

Նշենք, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նման լուրեր էին տարածվել նաև երեկ․ ««Այս պահի դրությամբ վերլուծությունները ցույց են

 

տալիս, որ երեկ տեղական ժամանակով ժամը 15:29-ին տեղի ունեցած երկրաշարժի օջախում լարվածությունը գնում է դեպի մարում և հետցնցումների ինտենսիվությունը թուլացել է»,-նշել էին ԱԻՆ-ից:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվե

լ է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով`

Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժ է գրանցվել նաև փետրվարի 14-ին տեղական ժամանակով ժամը 01:47-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 13-ին ժամը 21:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության

սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ

խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում 2-3 բալ