Իլհամ Ալիևը խոսել է մինչև պատերազմը..

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր խոսել է Արցախի վերաբերյալ իրեն արված առաջարկի մասին, որը նա մերժել է․

«Բանակցությունների ընթացքում նրանք երբեք չէին ցանկանում մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները: Սա էր բանակցություններում համաձայնության բացակայության հիմնական պատճառը: Ցավոք,

Հայաստանը և նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին ապահովել, որ 5 շրջան վերադարձվի Ադրբեջանին, Ադրբեջանը բավարարվի դրանով, Լեռնային Ղարաբաղը անկախանա, իսկ

Քելբաջարի և Լաչինի շրջանները մնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ: Բայց ես մերժեցի այս առաջարկը», – ասել է Իլհամ Ալիևը՝ օկուպացված Լաչինի շրջան: