Նոր երկրաշարժ է գրանցվել․ ԱԻՆ-ից հայտնում են

Սույն թվականի փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 01:47-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի

13-ին ժամը 21:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի

կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական

կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: