Բժիշկն անվանել է օրական սուրճի թույլատրելի քանակը

Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան խոսել է օրական սուրճի թույլատրելի քանակի մասին, որը չի վնասի առողջությունը, հաղորդում է RT-ն:

Նրա խոսքով, սուրճ խմելն, ամեն դեպքում, կարող է որոշակի կախվածություն առաջացնել, որը ժամանակի ընթացքում բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի վրա:

Նա խորհուրդ է տվել օրական երկու բաժակից ավելի սուրճ չխմել: