Դուք այսքան ժամանակ չեք իմացել, թե ով է հաղորդավար Պետրոս Ղազարյանի կինը.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ժաննա Անդրեասյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:


Ժաննա Անդրեասյանը 2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ծիգ պհ-ում որպես

հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի

մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։

Երևանի պետական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական

համալսարանի դասախոս է։ 2012 թվականին եղել է Հ Հ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը

մշակող աշխատանքային խմբի անդամ, իսկ 2012-2015 թվականներին՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ

խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։

2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և

խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։

2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ Մի շարք հրապարակումների

հեղինակ է։ Անկո ւսակցական է: Ժաննա Անդրեասյանը Հ1-ի լրատվական ծրագրի տնօրեն Պետրոս Ղազարյանի կինն է: