Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել են քաղաքացիներ

Հարգելի’ քաղաքացիներ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է`

Երկրաշարժի հետեւանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են

 

Երեւանի «Էրեբունի» ԲԿ: Մասնագետների հավաստմամբ դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:

 

Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետեւանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել:

Հիշեցնենք, որ առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի։