Մայրը մտավ լոգարան, որտեղ լողանում էր իր 8 տարեկան որդին․

Ինձ շատ մտերիմ ընտանիքում վերջերս արտառոց մի դեպք եղավ։Ուրեմն զբոսանքից տուն եկավ 8-ամյա տղան

բավականին կեղտոտ ու փոշոտ վիճակում։Բնականաբար, մայրն ուղարկեց լոգարան։ Որդին արդեն մեծ է և

 

ինք-նուրույն է լողանում, բայց այդ օրը մայրական սիրտը ցանկացավ վերահսկել գործընթացը։

Լողանալու ընթացքում մայրը որդու թիակի վրա նկատում է կապտա-մանուշակագույն տարօրինակ գոյացութ-

յուն։ Սարսափած կինը փորձում է կպնել ուռուցքին, սակայն որդին մի կողմ է քաշվում ու թույլ չի տալիս։ Գու-

նատ մայրը դադարեցնում է լողացնելը, սրբիչով փաթաթում որդուն ու տանում սենյակ։ Շտապ օգնություն է

կանչում։ Եթե կանչը երեխաների համար է, բժիշկներն ավելի շուտ են հասնում։

Մի խոսքով, երեխային ստուգում են, պինցետով փորփրում գոյացությունը, ասում, որ երևի ինչ-որ միջատի խայ-

թոց է ու խորհուրդ են տալիս գնալ հիվանդանոց։Մայրը զանգում է ամուսնուն, աշխատանքից տուն կանչում, և

նրանք երեքով շտապում են մանկական հիվանդանոց։Թերապևտը ընդունում է հիվանդին, տարօրինակ հայաց-քով չափում ընտանիքին։

—Մամա ջան, ինչի՞ եք այսքան ձգձգել։ Ինչ բացիթողի վիճակ է ձեր հարազատ երեխաների հանդեպ։ Անալիզ-

ները ցույց կտան պատճառը, բայց ոչ մի լավ բանի մի սպասեք։

Մայրն ու հայրը արդեն կիսով չափ այն աշխարհում էին․․․ ինչպես կարող էր նման բան լինել․․․Թերապևտը նրանց ուղարկում է ուրիշ հիվանդանոց՝ ուռուցքաբանի մոտ։

Մայրը էլ չի կարողանում խոսել, հայրը իրեն դեռ մի կերպ զսպում է։ Պրոֆեսորը բացում է տղայի մեջքը, պա-

հում լույսը, ձեռքով ստուգում ուռուցքը։ Հետո մի փայտիկ է վերցնում ու ․․․ գոյացությունը քաշում պոկում մեջ-քից։ Մայրը ուշագնաց է լինում, տղան գոռալով վազում է կաբինետում։

Պրոֆեսորը ուշքի է բերում կնոջը ու բարկացած հարցնում․

—Հարգելիս, ինչի՞ համար եք ինձ մոտ բերում մի երեխայի, ում մեջքին ծամոն է կպել ու ժամանակի ընթացքում ծածկվել կեղտի շերտով։ Ուշադիր եղեք, մայրիկ ջան։