ԱՄՆ-ում ՃՏՊ է տեղի ունեցել հարյուրավոր ավտոմեքենաների մասնակցությամբ

ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուերթ քաղաքում շուրջ հարյուր ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, հայտնում է Fox News-ը:

Վթարը տեղի է ունեցել 35W մայրուղում, որը Ֆորտ Ուերթը կապում է հարևան նահանգի հետ: Նախնական տվյալների համաձայն, ՃՏՊ-ի պատճառ է հանդիսացել մերկասառույցը:

Իշխանությունների գնահատմամբ, ընդհանուր առմամբ բախվել է 70-100  ավտոմեքենա, ներառյալ մի քանի մարդատար ավտոբուս և մեծ չափի բեռնատարներ: Ընդ որում, դրանց թիվը, ինչպես նաև զոհերի թիվը կարող

է աճել: