«Եթե մարդը 18 տարեկանում նադայել չի եղել ծնողներից, ուրեմն էդ մարդու հետ մի բան էն չի». Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կյանքում հաջողության հասնելու կարևոր

նախապայմաններից մեկը սեփական ծնողներից հեռանալն է: Մարդը 18 տարեկան դառնալուց հետո ինքն

իրեն պիտի հարց տա. «Արդյո՞ք ես նադայել եմ եղել իմ ծնողներից»: Ես համոզված եմ, որ եթե մարդը 18

տարեկանում նադայել չի եղել սեփական ծնողներից, ուրեմն էդ մարդու հետ մի բան էն չի: Կա՛մ ինքն իր

հետ անկեղծ չի, կամ էլ էդ մարդը նորմալ մարդ չի:


Որովհետև ո՞նց կարելի է 18 տարի ապրել նույն մարդկանց հետ ու նադայել չլինել: Խոսքը չի վերաբերում

սիրել-չսիրելուն: Բոլորս էլ մեր ծնողներին սիրում ենք: Բայց ծնողներին մենք չենք ընտրում: Մենք ընտրում

ենք ընկեր, կին, ամուսին, բայց նույնիսկ իր ընտրած կնոջ հետ մարդը հաճախ 18 տարի չի ապրում. ուրեմն

էլ ո՞նց կարող է մարդը ուզել 18 տարուց ավելի ապրել մարդկանց հետ, որոնց չի ընտրել:


Առհարասակ, նույն մարդու հետ երկար շփումը ունի հիմարացնող հատկություն: Հատկապես, եթե

դիմացինդ անընդհատ չի առաջադիմում և ինքնակրթությամբ չի զբաղվում, ժամանակի հետ դառնում է

անտանելի: Ու եթե դու լուրջ գործեր ձեռնարկելու և հաջողելու շանս ես ուզում ունենալ, պիտի քո

ծնողներից հնարավորինս հեռու գնաս: Ծնողները՝ որպես կանոն, սեփական երեխաների լուրջ գործերը

հարամելու հատկություն ունեն, հատկապես երբ ուզում են խորհրդով օգնել:


Հետևաբար, եթե կյանքում ուզում եք ինչ-որ լուրջ հաջողություն ունենալ և հասնել ձեր երազանքներին,

արեք առաջին քայլը՝ հեռացեք ձեր ծնողներից: Ինչքան հեռու՝ այնքան լավ:


Ծնողները մեր կյանքի արեգակն են: Իսկ արեգակին պետք է Պլուտոնից նայել»: