Թուրքիան կադրեր է հրապարակել Կարսում Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններից (տեսանյութ)

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը Twitter-ում նոր տեսանյութ է տարածել Կարսում

թուրք-ադրբեջանական «Ձմեռ 2021» համատեղ զորավարժություններից, որոնց մասնակցում են Նախիջևանի

Առանձնացված միավորված զինված ուժերի զինծառայողները, հայտնում է minval.az -ը:

««Ձմեռ 2021» զորավարժությունների շրջանակներում, որոնք մենք անցկացնում ենք եղբայրական Ադրբեջանի

հետ համատեղ, մեր խմբերը պատրաստ են «Դիտորդի օրվան»», — գրված է հրապարակված տեսանյութին կից:

Հայտնի է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի

պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Թուրքիա, որտեղ  զորավարժությունների վերջին փուլին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-12-ը` Կարսում անցկացնում են «Ձմեռ-2021» համատեղ զորավարժությունները:

Դրանցում ներգրավված են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, ինչպես նաև հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:

Ըստ Թուրքիայի ՊՆ կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության՝ գործողության նպատակն է «համատեղ օպերացիաների ժամանակ համագործակցության ու համակարգման ապահովումը, սպառազինության ու տրանսպորտային միջոցների աշխատունակության ստուգումը»։